Մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր, ժողովրդին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է արյունոտ և բարբարոսական։
Նա նաև ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին ու վստահեցրել` բոլորին համապատասխան օգնություն կցուցաբերվի։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով՝ մահացել է 115 մարդ։ Հոսպիտալացվել է 107 մարդ:
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հատկանիշներով։