ԳլխավորԼուր

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչությունն ու դրան հաջորդող իրավիճակը՝ մեկ տեսանյութով

Մարտի 22-ին տեղի ժամանակով ժամը 20-ին Մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում, «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկից առաջ, 4 զինված անձինք սպանելով անվտանգության աշխատակիցներին՝ մտել են նախասրահ ու սկսել դիմահար կրակոցով սպանել մարդկանց։

Ապա մտել են դահլիճ, կրակել այնտեղ գտնվողների վրա, հրդեհել են դահլիճն ու շարունակելով կրակել՝ հեռացել են հանցագործության վայրից։

11 մարդ է ձերբակալվել, այդ թվում` 4 ահաբեկիչները (Բրյանսկի մարզում, նրանք բոլորը օտարերկրայ քաղաքացիներ են), որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչությանը ու պատրաստվում էին հատել ռուս–ուկրաինական սահմանը։

Ահաբեկչության ու դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի թիվը մարտի 23-ի ժամը 19-ի դրությամբ հասել է 133-ի, բուժհաստատություններ են տեղափոխվել ավելի քան 100 մարդ։

Մարտի 24-ը Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել։