ԳլխավորԼուր

Ռուսաստանում ընտանիք է զոհվել՝ ավտոմեքենայով հայտնվելով ջրի տակ

Արխիվային լուսանկար

Պրիմորիեյում (ՌԴ) մի ամբողջ ընտանիք ավտոմեքենայով ընկել է Ռազդոլնայա գետն ու խեղդվել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

5 հոգուց բաղկացած ընտանիքը մեկնել է ձկնորսության Տավրիչանկա ավանի մոտ։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենան անցել է սառցապատ գետի վրայով, երբ սառույցը ջարդվել է, ու մեքենան, որի մեջ եղել են 2 մեծահասակ ու երեք երեխա, հայտնվել է ջրի տակ։

Մոր եւ երեխաներից մեկի մարմինն արդեն հայտնաբերվել է։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

 

Comment here