Փետրվարի 24-ին, ժամը 19։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում այրվում է եղեգ, հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի մոտակայքում «Belarus» մակնիշի տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ջրատարը։
Տրակտորը հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ջրատարից։
Փրկարարները տրակտորից դուրս են բերել վարորդին (Գ. Ա., ծնված 1994 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: