Լուր

Հանկարծամահ է եղել Skype-ի ստեղծողներից Թոյվո Աննուսը

48 տարեկան հասակում հուլիսի 12-ին վախճանվել է էստոնացի գործարար, ներդրող և ծրագրավորող, Skype մեսենջերի ստեղծողներից Թոյվո Աննուսը, տեղեկացնում է «Իզվեստիան»։

Գործարարի մահվան պատճառը անսպասելի հիվանդությունն էր. ընտանիքի խնդրանքով մահվան պատճառների մանրամասները չեն հաղորդվում:

Հավելվում է՝ ծրագրավորողի հաջողությունը սկսվել է Skype-ի ստեղծմամբ՝ իր երեք ընկերների հետ, որից հետո նա որպես ներդրող ակտիվորեն մասնակցել է մի քանի բիզնես նախագծերում:

Comment here