ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 14-րդ մարդն է մահացել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք, տեղեկացնում է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։

Ապրիլի 12-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք և 14 առողջացածներ, նշված է Ա. Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջում։

Comment here