ԳլխավորԼուր

Մահացել է կինոօպերատոր Էդուարդ Մաթեւոսյանը

Կինեմատոգրաֆիստների միությունից տեղեկացնում են, որ վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր Էդուրադ Մաթևոսյանը։

«Էդուրադ Մաթևոսյանը կինոգործիչների այն սերնդից է, որն իր ստեղծագործական կյանքի ընթացքը կապեց մասնավորապես վավերագրական կինոյի հետ՝ անցնելով երկար ու բեղմնավոր ճանապարհ:

Նրա օպերատորական կենսագրության ձեռքբերումներն են ֆիլմեր, որոնք տարեգրային նշանակություն ունեն՝ «60-ականների որդիները», «Համո Բեկ-Նազարյան», «Էջմիածին», «Հայի աչքեր», «Երգում են աշխարհի հայերը» և այլն:

Էդուարդ Մաթևոսյանը հայկական կինոյի հնաբնակներից էր, վայելում էր ընկերների, գործընկերների սերն ու հարգանքը և նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անունից ցավակցում ենք Էդուրադ Մաթևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու մերձավորներին:

Նա իր գործով ու անունով մնալու է հայ կինոյի պատմության մեջ»:

Comment here