ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով հիվանդ 73-ամյա տղամարդ է մահացել

Հիվանդանոց

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։

«Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։

Ապրիլի 15-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ»,-նշված է գրառման մեջ։

Սա Հայաստանում կորոնավիրուսով հիվանդի մահվան 18-րդ գրանցված դեպքն է։

Comment here