ԳլխավորԼուր

Հայաստանում համապետական ծառատունկ է

Հայաստանում ընթանում է համապետական ծառատունկ, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, համապետական ծառատունկի խորհրդանշական մեկնարկը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ, տրվել է  «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկից։ Խորհրդանշական առաջին ծառը տնկել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Միջոցառումը միտված է «10 մլն ծառ» նախաձեռնության իրականացմանը:

Ռոմանոս Պետրոսյանի հաղորդմամբ՝ համապետական ծառատունկին շուրջ 120 հազար անտառային վայրի պտղատեսակներով ջրդի ծառերի տունկ է նախատեսվում համայնքային պուրակներում, զբոսայգիներում, դպրոցամերձ տարածքներում: Հայաստանի էնդեմիկ ծառատեսակներով մոտ 240 հազար տունկ կիրականացվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ավելի քան 65 հեկտար անտառտնկարկներում: Տնկիների ձեռքբերումն ու կազմակերպչական, լոգիստիկ աշխատանքներն իրականացվել են բացառապես «Հայանտառ»-ի միջոցներով:

Համապետական ծառատունկն օրվա ընթացքում շարունակվելու է ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում Լոռիում՝ մոտ 20000 տնկի, և Կոտայքում, որի Նոր Գեղի համայնքի  զբոսայգում շուրջ 5000 ծառեր տնկելուն միացել են նաև զինվորականները:

Comment here