ԳլխավորԼուրՀայաստանս

Հայաստանն արդեն արբանյակ ունի տիեզերքում. տեսանյութ

Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:

«2022 մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվարդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։ Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի եւ իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»,- կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ մինչև 2023թ-ի ավարտը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ Կենտրոնի գլխավոր նպատակը, նրա խոսքով, կլինի տիեզերական արբանյակի կառավարումն ու տիեզերական լուսանկարների ստացումը։

Հայաստանի արբանյակը