ԳլխավորԼուր

Հայ երիտասարդ ըմբիշները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ըմբշամարտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների թիմը Եվրոպայի առաջնությունում 3 բրոնզե մեդալ է նվաճել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիրներ դարձան Տիգրան Մինասյանը, որը հաղթել է հունգար մրցակցին 7:6 հաշվով, Սահակ Հովհաննիսյանը, որի հակառակորդը Իտալիայի ներկայացուցիչն է (5:3) և Շանթ Խաչատրյանը, որը տուշեով հաղթել է հունգարացի մրցակցին:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր էր մեկնել հետևյալ կազմով. 55 կգ Ազատ Սեդրակյան, 60 կգ  Տիգրան Մինասյան, 63 կգ Վլադիմիր Հարոյան, 67 կգ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ Շանթ Խաչատրյան, 77 կգ Աշոտ Կիրակոսյան, 82 կգ Գագիկ Հակոբյան, 87 կգ Գևորգ Թադևոսյան, 97 կգ Հայկ Խլոյան:

Հունահռոմեական ըմբշամարտ