ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 853-ի

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակն ապրիլի 7-ի ժամը 11-ի դրությամբ 853 է։

Բուժվել է 87 մարդ, փաստացի բուժվում է 758-ը, 4287 մարդու թեստերը բացասական են եղել։

Մահվան ելքերը 8-ն են, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։

 

Comment here