Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է։ Այն ազգային տոնացույցում է ներառվել 1995 թ.-ից։
Այս օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։
***
Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս,
Տանս ճրագն էիր եւ ծուխն էիր տանս:
Քոնը` իմն էր, իմը` քոնն էր հավիտյանս,
Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:
Իմ տերությունն էիր եւ իմ երկիրն էիր,
Լրումն ու լիրն էիր, ճակատագիրն էիր,
Եվ իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:
Իմ կյանքի գինն էիր, իմ Ծիր-Կաթինն էիր,
Եվ իմ բաժինն էիր, եւ իմ բագինն էիր,
Դու խառնված էիր շնչիս, էությանս…
Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:
Համո Սահյան, «Մայրս»
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։