ԳլխավորԼուր

«Դալմա Գարդեն Մոլ»-ում ավազակային հարձակում կատարողները ձերբակալվել են. տեսանյութ

Մարտի 6-ի առավոտյան զինված հարձակում էր տեղի Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում։  Երկու տղամարդ մտել էին առևտրի կենտրոնի հագուստի խանութ-սրահներից մեկի գանձապահի սենյակ ու զենքի սպառնալիքով հափշտակել մոտ 2 միլիոն 500 հազար դրամ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը պարզելուց հետո մարտի 9-ին 27-ամյա երիտասարդները հայտնաբերվել են մայրաքաղաքի Շերամի փողոցում ու բերման ենթարկվել։

Տարածքային քննչական մարմին ներկայացվելուց ու խոստովանական ցուցմունք տալուց հետո երիտասարդները ձերբակալվել են։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են գողոնն ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։