ԳլխավորԼուր

Մոսկվայում ուսանողը կողոպտվել է՝ փորձելով օգնել ծեծվող աղջկան

Հունվարի 10-ի գիշերը Մոսկվայի (ՌԴ) կենտրոնում գտնվող Ստրաստնոյ զբոսայգում (լուսանկարում) 21-ամյա ուսանող Մաքսիմ Աբրամովը դուրս գալով սրճարանից՝ նկատել է, որ 2 տղամարդ ոտքերով հարվածում են մի աղջկա, որն օգնություն էր կանչում։

Աբրամովը փորձել է միջատել եւ ազատել աղջկան հարձակվողներից, սակայն վերջիններս տղային բռնությամբ նստեցրել են մոտակա տաքսի ավտոմեքենան եւ սպառնալով օդամղիչ ատրճանակով՝ խլել են նրա հեռախոսն ու մոտը եղած ողջ գումարը։ Դրանից հետո հանցագործները Աբրամովին դուրս են գցել մեքենայից ու հեռացել։

Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է ավտոմեքենան եւ կողոպտիչներին։

Այս մասին տեղեկացնում է mk.ru-ն։

Comment here