ԳլխավորԼուր

Մոսկվայի ուսանողների 5 տոկոսը թմրանյութ է փորձել

Հոգեբուժության եւ նարկոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գիտնականները հոգեբանական թեստի միջոցով ստուգել են մոսկովյան մի քանի բուհերի ուսանողների կախվածությունը թմրանյութերից, տեղեկացնում է «Իզվեստիան»։ Արդյունքում պարզվել է, որ ուսանողների գրեթե կեսն օգտագործել է հոգեմետ նյութեր, իսկ 5 տոկոսը թմրանյութ է փորձել։  Այդ թիվը 80 անգամ ավելի է, քան ավելի վաղ Մոսկվայի մարզի անչափահասների շրջանում անցկացված կամավոր թեստավորման արդյունքները (0.06 տոկոս)։

Ի դեպ, հոգեբանական նոր թեստում ներառված չեն ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման վերաբերյալ հարցեր. դրանք նույնպես համարվում են հոգեմետ նյութերի տարատեսակներ։

 

Comment here