ԳլխավորԼուր

Ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներն այսօր կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել, ապա երթով շարժվել են դեպի ԵՊՀ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պատճառը ԿԳՄՍՆ նոր օրինագիծն է, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր, ինչպես նաեւ «Մել» ֆիլմի ֆինանսավորումը՝ 20 մլն դրամի չափով։

Նշենք, որ մեկօրյա համերաշխության գործադուլ էին հայտարարել նաեւ պետհամալսարանի բանասիրության եւ պատմության ֆակուլտետնետի բազմաթիվ դասախոսներ։

Բողոքի ակցիայի մասնակիցների երթուղին կավարտվի ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ, որտեղ շարունակվում է նստացույցը։

 

Comment here