ԳլխավորՈւսումնառություն Հայաստանում

Բաց դռների օր՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանում

2019թ.-ի նոյեմբերի 15-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր դռները կբացի դպրոցականների, նրանց ընտանիքների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ՀՖՀՀ-ի կրթական ծրագրերի և ուսանողական կյանքի մասին:Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը իր ներկայությամբ կպատվի միջոցառումը (ենթակա է հաստատման):

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:30-ից 17:30-ը, դպրոցականները և նրանց ընտանիքները հրավիրված են հանդիպելու համալսարանի դասախոսների, ուսանողների և աշխատակազմի հետ: Բաց դռների օրը հնարավորություն է՝ բացահայտելու ՀՖՀՀ-ի կրթական ծրագրերը հինգ ոլորտներում՝ իրավագիտություն, կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա: Այս տարվա գարնանը ավելի քան 250 աշակերտ մասնակցել է ՀՖՀՀ-ի բաց դռների օրվան:

Բաց դռների օրը նաև առիթ է՝ ուսանողի կյանքը լավագույնս պատկերացնելու, շենքը և ենթակառուցվածքները տեսնելու, բոլոր հարցերի պատասխանները տեղում ստանալու համար:

Comment here