ԳլխավորԼուր

Բորիս Ջոնսոնը հայտարարել է հրաժարականի մասին

Մեծ Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնը իր նստավայրի մոտ տեղադրված ամբիոնից դիմելով հանրությանը հայտարարել է, որ որոշում է կայացրել հեռանալ վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից:

Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև կառավարության և կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։

Հիշեցնենք, որ նա Մեծ Բրիտանիայի վարչապետ է դարձել 2019 թվականի հուլիսի 24-ին։