ԳլխավորԼուր

Արայիկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է աշխատանքից։ Նրան կփոխարինի Վահրամ Դումանյանը։

Դումյանյանը ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 58 տարեկան է։

Այդ առնչությամբ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ նա ՀՀ կրթության և գիտության նախարար է նշանակվել 2018 թ. մայիսի 11-ին, իսկ նախարարությունների վերակազմավորումից հետո 2019 թ. հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

Comment here