ԳլխավորԼուր

Դասախոսները 1-օրյա գործադուլի են դիմում ու կոչ անում ուսանողներին՝ դադարեցնել դասադուլը

ԵՊՀ Պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մամուլի ասուլիս են հրավիրել։

Բանախոսները իշխանություններին և ուսանողությանը կոչ են հղել՝ կապված հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի, ինչպես նաև դրանում տեղ գտած այլ դրույթների հետ:

Ասուլիսի ժամանակ հրապարակվել է նաեւ հայտարարություն.

«1. ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը՝ ի պաշտպանություն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման դրույթի։

2. Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ՝ որպես միաբանության քայլ։

3. Նախատեսում եւ ակնկալում ենք հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ, իրավասու կողմերի եւ մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ՝ առանց քաղաքական շահարկումների։ Հորդորում ենք ուսանողությանը դադարեցնել դասադուլը»,-նշված է հայտարարության տեքստում։

 

Comment here