Խճանկար

Հնդկաստանում ուսանողները քննություն են հանձնել՝ գլուխները արկղերով ծածկված

Հնդկաստանում քոլեջներից մեկի ուսանողները քննություն են հանձնել՝ գլուխները արկղերով ծածկված, տեղեկացնում է The Times of India պարբերականը։

Ստվարաթղթե արկղերի վրա անցքեր են եղել, որպեսզի ուսանողները միայն առաջադրանքները տեսնեն։

Ուսումնական հաստատության տնօրենը հայտարարել է, որ դա լոկ փորձ է եղել, որին ուսանողները համաձայնել են մասնակցել։

Comment here