«Իսկական» ուսանողը նա է՝
…ով գնում է բուհ՝ ընկերներին տեսնելու համար։
…ով բոլոր դասախոսությունների ու գործնական պարապմունքների համար ընդամենը մեկ տետր է պահում, որն էլ հաճախ մոռանում է տանը։
…ով քնելու ամենահարմար ժամանակը համարում է դասախոսության ժամը։
…ով 1 ժամ ուշանալով դասից՝ 20 րոպեից տուն է գնում՝ չնայած դեռ երեք դաս էլ ունի։
…ում համար համալսարանի ամենահաճախած ու սիրելի հատվածը ճաշարանն է։
…ով դասի ժամին հաղորդագրություններ է ուղարկում կամ նկարներով ու երգերով կիսվում սոցցանցերում։
…ով դասացուցակը փորձում է ճշտել, երբ համալսարան է հասնում, այն էլ՝ ապարդյուն. չէ որ նրա խմբի ընկերները եւս «իսկական» ուսանողներ են։
…ով դասի է գնում միայն երկրորդ ժամից ու հասնում է երրորդից ոչ շուտ։
…ով ընթերցասրահի անցաթուղթ ունենում է միայն առաջին կուրսի առաջին օրերին, իսկ հետո կորցնում է։
…ով քննություններից առաջ սոցցանցերում գրում է՝ վերջս եկել է, ես «քաշվեցի», ու պատրաստվելու փոխարեն ակտիվ քննարկում է իրավիճակը մեկնաբանություններում, տարօրինակ-սրտաճմլիկ նկարներ է հրապարակում…
…ով ստուգարքին պատրաստվելու փոխարեն մտածում է, թե ինչ կարելի է հորինել՝ չպատրաստվելու համար։
Աղբյուրը՝ http://studynote.ru
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։