ԳլխավորՄի կտոր ժպիտ

Մի կտոր ժպիտ-10

Ուսանողը, որը մեկ տուփ սառեցրած պելմեննի ուներ, իր համար էլ անսպասելի հայտնվեց հանրակացարանի ամենահարուստ մարդկանց հնգյակում։

***

Գիտնականները վստահեցնում են, որ կարճ տեքստային հաղորդագրությամբ հնարավոր չէ մարդուն հիպնոսացնել։ Նրանք պարզապես չեն տեսել, թե ինչպես է կնոջ վրա ազդում «Զեղչ 80 %» գրությունը։

***

Ես հասկացա, որ վերջնականապես գժվել եմ, երբ մատներով փորձեցի մեծացնել ամսագրի նկարը, իսկ երբ բաժակն ընկավ ձեռքիցս՝ փորձեցի ctrl+z սեղմել։

***

Օգտակար խորհուրդ՝ ուսանողին. եթե «շպարգալկան» մատիտով գրես թղթադրամի վրա, ապա այն վերցնելու դասախոսի փորձը կդիտվի որպես կաշառակերություն։

***

Ժողովրդական ասացվածք. եթե քարը ջուրն ես գցում, եւ ալիքներ չեն առաջանում, ուրեմն արդեն ձմեռ է։

***

Եթե գնում եք մանկական տոնախմբության, հագնվեք ծովահենի պես. ե′ւ երեխաներին կզվարճացնեք, ե′ւ կերպարից դուրս չգալով՝ հանգիստ ռոմ կխմեք։

***

-Ի՞նչ ես նվիրել կնոջդ Սիրահարների օրը։

-Բայց հենց դու ես ասում, որ դա կանանց օրը չէ։

***

Իսրայելում.

-Բարեւ ձեզ, մենք Եհովայի վկաներ ենք։ Դուք կարդացե՞լ եք Աստվածաշունչը։

-Ոչ, մենք այն գրել ենք։

***

-Անձնագիրս ու դրամապանակս են գողացել…

-Իսկ ոստիկանություն գնացե՞լ եք։

-Հա։ Իրենք չէին։

***

Ուսանողի հայրը՝ դասախոսին.

-Պրոֆեսոր, ինձ թվում է, որ տղաս վաղը կտրվելու է քննությունից։

-Արի գրազ գանք 10 հազարի վրա, որ կհանձնի։

Comment here