ԳլխավորՄի կտոր ժպիտ

Like-ային սեր

Նախասկիզբ-նա ինչ դնում է «Ֆեյսբուք»՝ մյուսը like-ում է։ Այսինքն՝ փորձում է ուշադրություն գրավել ու ինչ-որ ձեւ ասել, որ անտարբեր չէ։

Սկիզբ-գրեթե նույնն է։ Նա ինչ դնում է «Ֆեյսբուք»՝ մյուսը like-ում է, հասկացնելով, որ նա ինչ էլ անի՝ իր դուրը գալիս է։

Ընթացք— Նա ինչ դնում է «Ֆեյսբուք»՝ մյուսը ուշադիր հետեւում է, բայց like է տալիս արդեն միայն այն դրվածներին, որ իսկապես իրեն դուր է գալիս։

Ավարտ— Նա ինչ էլ դնի «Ֆեյսբուք»՝ մյուսը ոչ մի դեպքում like չի տալիս, հասկացնելով, որ նա ինչ էլ անի՝ իրեն դուր չի գալիս։ Նույնիսկ մտմտում է՝ ջնջե՞լ նրան ընկերների ցանկից, թե՞ դեռ ոչ։

usanogh.am

Comment here