Կնոջն ընդհատել կարելի է միայն ծայրահեղ դեպքերում եւ միայն այսպիսի արտահայտություններով. «Կգնեմ», «Սիրում եմ», «Այո, ես սխալ եմ» եւ «Հրդե~հ»։
***
Կինը գյուղից գալիս է քաղաք՝ այնտեղ աշխատող ամուսնու մոտ։
— Ես այդպես էլ գիտեի, որ անխելք ես։ Այս ի՞նչ տուն ես վարձել։ Այսքան փոքր ու դեռ հետն էլ առանց լուսամուտների։ Ես գիտեի, գիտեի, որ քեզ անպայման կխաբեն…
— Լսիր, բավական է գոռգոռաս, մենք դեռ վերելակի մեջ ենք։
***
Կինն ամուսնուն ճանապարհում է աշխատանքի։
-Ամեն ինչ վերցրե՞լ ես։ Ոչ մի բան չե՞ս մոռացել։ Բանալիներ, հեռախոս, փող…
-Ի՞նչ փող։
-Դե ուզում էի ասել՝ դրամապանակ։
-Հա~, այդ դեպքում, այո, իհարկե։
***
Մի տղամարդ սուպերմարկետում կռացած կարտոֆիլի արկղի վրա՝ կարտոֆիլ է լցնում տոպրակի մեջ ու առանց շրջվելու հարցնում.
-Քեզ խնձոր պե՞տք է։
-Այո։
-Բանան է՞լ։
-Ահա։
-Ես ինձ մի խմելու բան էլ վերցնեմ, տանն եմ 2 օր։
-Այ դա արդեն չգիտեմ. Ձեր կինն արդեն 5 րոպե է, որ երշիկեղենի բաժնում է։
***
Տասներորդ երեխայի ծնվելուց հետո ծնողները քնում էին միայն լույսը միացրած եւ ավագ երեխաների հսկողության ներքո։
***
Ամուսինը, ով երկարատեւ գործուղման մեջ էր, sms է ստանում.
«Հարգելի հաճախորդ։ Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ձեր ամուսնական պարտքը մարված է»։
***
-Դե, չգիտեմ, արի մայրիկիդ նվիրենք ճիշտ այնքան փող, որքան որ նրա տարիքն է։
-Օհո, իսկապես 50 հազար տա՞նք։
-Իսկ ինչո՞ւ, նա 50 հազար տարեկա՞ն է դառնում։
***
Ռաբինովիչը տուն է գալիս եւ ուրախ-ուրախ դիմում կնոջը.
-Իսկ ինձ աշխատանքից ազատեցին։
-Չեմ հասկանում՝ իսկ ինչո՞ւ այդպես ուրախ։
-Իսկ մնացածին բանտ ուղարկեցին։
***
Կանայք հակված են սկանդալների հիմնականում առավոտյան, այլ ոչ թե երեկոյան։ Չե՞ք հավատում։ Աշխատանքից վերադարձեք 5 օր անընդմեջ երեկոյան, ու մեկ անգամ՝ առավոտյան, ու կհամոզվեք։
***
Արդեն երրորդ օրն է՝ անձրեւ է գալիս։ Կնոջս մոտ դեպրեսիա է, անընդհատ լուսամուտին է նայում… Եթե անձրեւը վաղը չդադարի, ստիպված կլինեմ նրան տուն թողնել։
***
-Ինչո՞ւ ես աշխատանքից ուշանում։
-Կինս նախաճաշի ժամանակ սկսեց խոսել այն մասին, թե դուք, Վարդան Վարդանիչ, ինչ լավ, նրբանկատ, հոգատար ղեկավար եք, ու այդպես խոսքով ընկանք։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։