ԳլխավորԼուր

Ուսանողները բողոքի երթ են անցկացրել

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր գործողություններով ցանկանում է սպանել մեր եկեղեցու պատմությունը, մեր ազգային ինքնությունն ու պատմությունը: Նման համոզմունք է հայտնել նախարարի հրաժարականը պահանջող, քայլերթով նախարարության շենք շարժվող ուսանողներից մեկը: Քայլերթով բուհ առ բուհ են անցել մի խումբ ուսանողներ եւ կոչ արել՝ միանալ բողոքի ակցիային:

Երթը եզրափակվել է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, որտեղ վաղ առավոտյան վերսկսվել է նստացույցը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ բողոքի ուսանողական ակցիաները մեկնարկել են նոյեմբերի 6-ին։

Comment here