ԳլխավորԼուր

«Արայիկ, հեռացի՛ր»․ ԲՀԿ երիտասարդները ԿԳՄՍ-ի դիմաց են

ԲԲՀԿ երիտասարդներ, ցույց

Այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդները պահանջում են նախարարի հրաժարականը։

«Պարո՛ն Արայիկ Հարությունյան, Ձեր աշխատանքը գնահատվում է հակահայ, Դուք դեմ եք դուրս եկել հայոց եկեղեցուն, այլասերում եք տարածում հայոց կրթօջախներում և Դուք այս շենքում պարբերաբար ընդունում եք տրանսգենդերների, և այս երիտասարդները Ձեզ կստիպեն, որ Դուք հրաժարական տաք», — հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ երեկ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում նաև «Լուսավոր Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստում հարցապնդում էր ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ազատելու առաջարկով վարչապետին դիմելու պահանջով, ինչն այսօր մերժվեց Ազգային ժողովի կողմից։

Comment here