ԳլխավորԼուր

ԿԲ-ի մոտից 7 ցուցարար է բերման ենթարկվել

Կենտրոնական բանկի դիմաց հունիսի 30-ին իրականացված բողոքի ակցիայի յոթ մասնակցիներ բերվել են ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Կենտրոնական բանկի մոտից 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն:

Հավաքվածները Կենտրոնական բանկից պահանջել են, որպեսզի վերջինս մասնավոր վարկային կազմակերպություններին հորդորի իրենց վարկային արձակուրդ տրամադրել:

Լուսանկարը՝ արխիվային։

Comment here