ԳլխավորԼուր

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանն ազատ է արձակվել

Ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: 

Ոստիկանության սպան ձերբակալվել էր։

Հավելենք, որ Սոնա Մնացականյանը 2 ամիս հետո երեխա էր ունենալու։