Կանադայի Տորոնտո քաղաքում ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից ու հարվածել Centennial College-ի ուսանողներ՝ Չինաստանի քաղաքացի 2 եղբայրների եւ Ղազախստանի մեկ քաղաքացու, տեղեկացնում են ղազախստանյան լրատվամիջոցները։
Հիվանդանոցում մահացել են 19-ամյա Դամիր Կուսայինը եւ Վեյ Ջի Չուն։ Երրորդ տուժածի՝ 20-ամյա Յուն Ջե Չուի վիճակը ծանր է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան։
40-ամյա վարորդը ձերբակալվել է։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։