ԳլխավորԼուր

Զելենսկին հայտնել է պատերազմի մեկ օրվա զոհերի ու վիրավորների թիվը

Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել:

«Վերջին տվյալներով՝ զոհվել են Ուկրաինայի 137 քաղաքացի, նրանց թվում ՝ 10 սպա, վիրավորվել են 316–ը»,-ասել է Զելենսկին իր ուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում:

Իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան էլ նա հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Փետրվարի 24-ի դրությամբ՝ ՌԴ զինված ուժերը, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, թիրախային հարվածներով ոչնչացրել են ուկրաինական 84 ռազմական օբյեկտ։