ԳլխավորԼուր

ՌԴ ՀՌՕ ավիաբազայի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել Հայաստանում՝ եղանակային բարդ պայմաններում

Ռուսական կործանիչ Սու

Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ավիաբազայի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել МиГ-29 ու Су-30СМ կործանիչներով, հայտնում են ՀՌՕ լրատվական ծառայությունից։

Անձնակազմերը զույգերով ու օղակներով մշակել են ուսումնա-մարտական խնդիրներ բարդ պիլոտաժի տարրերով։

Զինծառայողները վարժություններ են կատարել ինքնաթիռի շարժիչներից մեկի խափանման դեպքում վթարային վայրէջք կատարելու, աերոզոլային ու ծխային ծածկի սահմանափակ տեսանելիության, ինչպես նաեւ սահմանափակ հրապարակում վայրէջք կատարելու՝ պայմանական հակառակորդի օդային հարվածներից հետո թռիչքուղու մասնակի փլուզման դեպքերի համար։

Օդաչուները խնդիրներն իրականացրել են ցերեկային ու գիշերային ժամերին եղանակային բարդ պայմաններում (հորդառատ տեղումներ, քամի, ինչպես նաեւ ջերմաստիճանի անկում բարձրլեռնային տեղանքում)։