ԳլխավորԼուր

Իրանում կործանված ինքնաթիռի ուղեւորների մեծ մասն ուսանողներ են եղել

Փրկարարները երեկ Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բեկորների մեջ հայտնաբերել են իրանցի ուսանողի նամակը։ Գրության մեջ նա օգնություն է խնդրել Աստծուց՝ քննությունները հանձնելու համար, տեղեկացնում է «Ուկրաինա 24» հեռուստաընկերությունը։

Զոհվածների մեծ մասը Կանադայի տարբեր բուհերի ուսանողներ են եղել, որոնք հունվարի 8-ին վերադառնում էին ամանորյա արձակուրդներից եւ ուկրաինական ավիաուղիներից օգտվել են ցածր գնի պատճառով։

Ըստ Ուկրաինայի արտգործնախարարության՝ Boeing 737-ում եղել են Իրանի 82, Կանադայի  63, Ուկրաինայի 11 (ներառյալ անձնակազմը) Շվեդիայի 10, Աֆղանստանի 4, Մեծ Բրիտանիայի 3 եւ Գերմանիայի 3 քաղաքացիներ։

Եվս 2 մարդ, որոնք գրանցվել են թռիչքի համար, ինքնաթիռ չեն նստել։

Բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները (176 մարդ, ավելի վաղ նշվում էր 180) զոհվել են։

Comment here