ԳլխավորԼուր

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան նպաստը՝ 300 հազար դրամ

ՀՀ կառավարության հունվարի 9-ի նիստում ընդունված որոշումների համաձայն՝

2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանվում է 300 հազար դրամ՝ նախկին 50 հազար եւ 150 հազար դրամի փոխարեն։

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանվում է 26 500 դրամ՝ գործող 18 հազար դրամի փոխարեն։

Որոշումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից։

Comment here