ԳլխավորԼուր

«Իսկ այդ ժամանակ երեխան արդեն մոր հետ եվրոպաներում կլինի: Խեղճ երեխա…». Մնացական Բիչախչյան

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է.

«Հանցանքի մասին հայտարարությունը կարող է շատ հեռու լինել իրականությունից:

Պակիստանցի երեխայի մոր ասածը կայծակնային արագությամբ ներխուժեց ամենուր, ամեն մի անկյուն: Հիմքը՝ մոր գրածը: Դե հիմա էլ վարկած կա, որ մայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար: Դա էլ տարածեք: Թե՞ դա էմոցիոնալ չէ:

Նաև կարծում եմ՝ պետք է վերանայել պաշտոնական լրահոսի մատուցման մեթոդիկան: Հանցանքի մասին ամեն մի հայտարարություն մի տարածեք րոպեական ճշգրտությամբ: Հետո սկսվում է. տեսա՞ք ինչ եղավ, բա, էս ինչ ազգ ենք, մորթել մեղավորին, այրել…

Լուրը կարդում են 1 միլիոն, հերքումը՝ 100 հազար, որից 90 հազարը չեն հավատում հերքմանը: Եվ այդպես էլ այդ մանկապարտեզը մարդկանց հիշողության մեջ կմնա երեխա խոշտանգող, որովհետև, եթե չհաստատվի էլ, ասելու են՝ բա տեսաք տարան կաշառեցին քննիչին, դատավորին, բայց խեղճ պակիստանցի երեխա: Իսկ այդ ժամանակ երեխան արդեն մոր հետ եվրոպաներում կլինի: Խեղճ երեխա…»,-գրել է Բիչախչյանը։