ԳլխավորԼուր

Արթուր Գրիգորյանին հրաժեշտ տվեցին ծափահարություններով

Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին քիչ առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահից հրաժեշտ տվեցին ծափահարություններով։

ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Ե΄վ երգի թատրոնը ստեղծելը, և΄ ամբողջ գործունեությունը, մի մեծ, տաղանդավոր և համարձակ մարդու արարքներ էին, որի հետևանքով ստեղծվեց դպրոց: Ես չեմ կարող ասել, որ գույն պակասեց, ես կարող եմ ասել, որ մի մեծ մարդ հեռացավ մեզանից: Նրա ներդրումը մշակույթի ոլորտում շատ մեծ է: Իրոք, սա մեծ կորուստ է մշակույթի համար և ընդհանրապես հայ ազգի համար»,-ասաց Էլբակյանը։

Հիշեցնենք, որ երգահանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։

Նրան կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում։