ԳլխավորԼուր

Յակուտիայի Ժիլինդա գյուղում օդի ջերմաստիճանը հասել է -61-ի

Ձմեռը Յակուտիայում

Յակուտիայի Ժիլինդա գյուղում օդի ջերմաստիճանը հունվարի 10-ին իջել է մինչև մինուս 61 աստիճան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Յակուտիայի հիդրոօդերևութաբանության վարչությանը:

Օդերևութաբանների տվյալներով ՝ հանրապետության 9 շրջաններում հաստատվել է մթնոլորտային օդի մինուս 45 և ավելի ցածր ջերմաստիճան։ Յակուտիայի հյուսիս-արևմուտքում ու հյուսիս-արևելքում գիշերային ջերմաստիճանը հասնում է մինուս 50-ի:

«Յակուտիայի Օլենեկսկի շրջանի Ժիլինդա գյուղում ցերեկը մինուս 61 աստիճան է, ճնշումը ՝ 757 մմ սնդիկի սյան, առանց քամու», — նշված է եղանակային քարտեզում:

Հանրապետության մայրաքաղաքում ՝ Յակուտսկում, մինուս 42 աստիճան ցուրտ է։ 1-8-րդ դասարանների աշակերտների համար հայտարարված է «ակտավորված» օր, դասընթացներն անցկացվում են հեռավար ձևաչափով: