ԳլխավորԼուր

Ի՞նչ եղանակ է սպասվում վաղը Հայաստանում

Ձմեռ. 6 հունվարի, 2021, Երեւան

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 28-ին, 29-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում հունվարի 28-ի գիշերը, փետրվարի 1-ի առավոտյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այս գիշեր՝ -3-ից -5, վաղը ցերեկը՝ +1-ից +3, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։