ԳլխավորԼուր

Լարսը փակ է. Հայաստանի բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում

Ձմեռային ճանապարհ

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում, Ապարան, Թալին, Աշտարակ, Հրազդան, Չարենցավան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Մասիս, Արտաշատ, Իջևան, Նոյեմբերյան, Քաջարան քաղաքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում և Բաղրամյան տարածաշրջանում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: