ԳլխավորԼուր

Կան փակ ճանապարհներ, որոշ շրջաններում ձյուն է տեղում

ձմեռ ճանապարհ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Տաշիրի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Գավառի, Դիլիջանի, Թալինի, Մարալիկի, Աշոցքի, Արարատի, Ջերմուկի, Կապանի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ։

Comment here