ԳլխավորԼուր

Սպասվում են տեղումներ. եղանակը Հայաստանում

Ձյուն

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 14-15-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-7 մ/վ, մարտի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մարտի 14-15-ը, 18-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այս գիշեր -2-ից -4, վաղը ցերեկը՝ +3-ից +5, երեկոյան՝ 0-ից +2 աստիճան։