ԳլխավորԼուր

2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մոնտենեգրոյի բռնցքամարտի մրցաշարից. տեսանյութ

Բռնցքամարտ

Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում մեր հավաքականի ոսկե մեդալների շարքը բացեց Էրիկ Իսրայելյանը, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

60 կգ քաշային մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ:

Մեր երկրորդ ոսկին ապահովեց 63 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող մարզիկը եզրափակիչում մեծ առավելությամբ հաղթեց հույն Պանագիոտիս Կոստոուռոսին:

Հայաստանի երիտասարդական հավաքականից արծաթե մեդալակիր դարձան 51 կգ քաշային, Լոռու մարզը ներկայացնող Արեն Ասլամազյանը և 57 կգ քաշային, արցախցի Մանվել Պետրոսյանը:

71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը և 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանն էլ արժանացան բրոնզե պարգևի: