ԳլխավորԼուր

Օլիմպիական խաղեր. Կորյուն Սողոմոնյանը պարտվեց

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը մեկնարկային մենամարտում ուժերը չափեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ: Սողոմոնյանը պարտվեց, քանի որ մրցավարը դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին:

Հայաստանը 8 մարզաձևում ներկայացնող 17 մարզիկներից պայքարը չեն շարունակի նաեւ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը:

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից պայքարի մեջ մտել է արդեն Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց  Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալսթոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է:

Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին:

Comment here