ԳլխավորԼուր

Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրքին. տեսանյութ

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 44 կգ քաշային Էրիկ Առստամյանը մեկ գլուխ բարձ էր թուրք մրցակցից, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

«Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրեցին մենամարտը: Երեկ մեր բռնցքամարտիկներից թուրք մարզիկի նկատմամբ բացահայտ առավելությամբ հաղթանակ էր տոնել նաև 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ֆեդերացիայի էջից տեղեկանում ենք նաև, որ այսօր 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը պարտության է մատնել լատվիացի Ռյատիս Բաժելիսին, իսկ 52 կգ քաշային Հարություն Խաչատրյանը առավելության է հասել հունգարացի Կիս Սանդորի նկատմամբ:

Տեսանյութը՝ այստեղ։

Comment here