ԳլխավորԼուր

Օլիմպիական խաղեր. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 73 կգ քաշային կարգում 2018թ. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը 1/16 եզրափակիչում զիջեց Ղազախստանը ներկայացնող Ժանսայ Սմագուլովին։

Կարապետյանը դուրս մնաց հետագա պայքարից։

Հայաստանը 8 մարզաձևում ներկայացնող 17 մարզիկներից պայքարը չի շարունակի նաեւ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։

 

Comment here