ԳլխավորՄարս VS Վեներա

«Տղամարդու» մի տեսակ կա, որ այդպես էլ չի մեծանում…

«Անձի ինքնակատարելագործում» ֆեյսբուքյան էջը գրում է.

Քանի փոքր է, ասում է. «Երբ մեծանամ, մամայիս ոսկու մեջ եմ պահելու», քանի դեռ չեմ հանդիպել մամային ոսկու մեջ պահող տղամարդու, կարող եմ վստահորեն ասել, որ նա դեռ չի մեծացել: Մայրեր էլ կան, որդու խոսքից այնպես են երջանկանում, ասես ոսկին պատի տակ դրված իրենց որդու մեծանալուն է սպասում:

Սիրելի մայրեր, սովորեցրե´ք ձեր տղաներին, որ մայրերին ոսկու մեջ չեն պահում, ոսկու մեջ պահում են ինքնասիրությունը, արժանապատվությունը, բարոյականությունն ու պատիվը, իսկ մայրերին կրում են, բայց ոչ թե պարանոցին կամ ձեռքերի վրա, այլ հոգում, քանի որ լավագույն գնահատանքը մայրերի համար որդիների հոգում լինելն ու մեծարվելն է:

Այ էս տեսակ տղաներին, երբ մանկուց աչքաթող եք անում, տարիքով մեծանալուց հետո մայր «աստվածությունից» անմիջապես անցում են կատարում «կանանց սրբավայր»…

«Բազմաթիվ կանայք միայնակ են, որովհետև տղա չկա, լուրջ եմ ասում». Գոհար Հայրապետյան

Մոտավորապես այ էսպես. «Հենց հարստացա սիրելիիս թագուհու պես եմ պահելու»: Սիրելիին և առհասարակ կնոջը, թագուհու պես չեն պահում, կնոջը թագուհու պես վերաբերվում են, սիրում, հարգում, գնահատում ու մեծարում են, քանի որ կինը ինքնին թագուհի է: Կնոջը թագուհու պես պահելը նրան չստելն է, չդավաճանելնն է, չուրանալն է, չհայհոյելն է, չհարվածելն է, հանրության մեջ չնվաստացնելն է, թե չէ թագուհու պես պահելս ո՞րն է, էտ ի՞նչ է, մեր օրերում թագավորություն պիտի գնի, պալատի կենտրոնում նստավայր կառուցի ու գլխին տասնութ կիլոգրամ քաշ ունեցող ադամանդե թագ դնի՞…)

Յուրաքանչյուր կին իրեն թագուհի է զգում այն տղամարդու կողքին, ով էությամբ թագավոր է, իսկ որտեղ թագավորն ու թագուհին են, այնտեղ էլ թագավորությունն է…

Ի դեպ հիշեցում, որ տարիքում էլ լինեք, երբ մոր խրատը ականջին օղ անում ու չեք անտեսում, իսկ կնոջը հարգում ու ձեր շարունակությունն եք համարում, դուք դրանով «подкаблучник» չեք դառնում, քանի որ դա տղամարդուն վայել արարք է, ոչ թե խաբկանք, թե իբր տղամարդուն տղամարդ է դարձնում` ձայնի բարձր տոնն ու սրիկային վայել արարքները:

Մի բան լավ իմացե՜ք, կինն ընդունակ է տղամարդուն վերադարձնել իր ստացածի քառապատիկը, ուստի տալուց առաջ լավ մտածեք` ինչ ու ինչքան եք ուզում ետ ստանալ, ըստ դրա որոշեք ինչ ու ինչքան պիտի տաք, որ հետո ձեր տվածից ու ստացածից երջանկանաք, ոչ թե կախվեք:

Հուսամ` «աղչի մի հատ կոֆե դիր» տեսակին պատկանողները թզբեխը քաշելով չեն գա ու կնոջ երկար մազն ու կարճ ուղեղը հիշատակեն ու գլխներիս «լօլօ» կարդան…»։

Լիլի

Comment here