ԳլխավորԼուր

Երևանում 23-ամյա կինը դանակահարել է 24-ամյա ամուսնուն

Դանակը կնոջ ձեռքերում

Ապրիլի 1-ին, ժամը 22.35-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախից կտրած-ծակած-թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիվանդանոցում երիտասարդի բարեկամը հայտնել էր, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Սվաճյան փողոցում ընկնելու հետևանքով:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը տեղեկացել էր, որ երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով խփել էր կինը:

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա կինը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: