ԳլխավորԼուրՄարս VS Վեներա

Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել, քիչ ամուսնանալ

Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2022 թվականի հունվար–մայիսի ժողովրդագրական ցուցանիշները հայտնում է Sputnik Արմենիան։

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 1858 ամուսնալուծություն, որը 210–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից (1648): Իսկ 2020 թվականի հունվար-մայիսին ամուսնալուծվողների թիվն ավելի ցածր է եղել` 1217:

Սրան զուգահեռ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում նվազում է ամուսնությունների թիվը։

Նշված ամիսներին գրանցվել է 6477 ամուսնություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 6731: Իսկ 2020 թվականի 5 ամիսների տվյալներով` ամուսնությունների թիվը կազմել է 4178: