1. Փողոցում տղամարդը պետք է քայլի կնոջ ձախ կողմից։ Աջից կարող են քայլել միայն զինվորականները, որոնք պետք է պատրաստ լինեն աջ ձեռքով զինվորական պատիվ տալու։
2. Հարկավոր է բռնել կնոջ արմունկից, եթե նա ետ է քաշվում կամ սայթաքում է։ Մնացած բոլոր դեպքերում տղամարդու ձեռքը բռնել թե ոչ՝ կինն է որոշում։
3. Կնոջ ներկայությամբ կարելի է ծխել միայն նրանից թույլտվություն ստանալուց հետո։
4. Շենք մտնելիս եւ շենքից դուրս գալիս տղամարդը բացում է դուռը կնոջ առջեւ, ապա հետեւում նրան։
5. Աստիճաններով բարձանալիս կամ իջնելիս տղամարդն ապահովագրում է կնոջը՝ համապատասխանաբար 1-2 աստիճան նրանից ետ կամ առաջ քայլելով։
6. Վերելակ առաջինը տղամարդն է մտնում, իսկ դուրս գալիս առաջ է թողնում կնոջը։
7. Ավտոմեքենայից առաջինը տղամարդն է իջնում եւ շրջացնելով ավտոմեքենան՝ բացում է դուռը եւ օգնում իջնել կնոջը։ Եթե երկուսնէլ ուղեւոր են՝ նստում են ետեւի նստատեղին, առաջինը նստում է կինը։
8. Մտնելով սենյակ (սրահ)՝ տղամարդը պետք է օգնի կնոջը՝ հանել արտահագուստը, դուրս գալիս մատուցում է այն։
9. Ընդունված է, որ տղամարդը չի նստում կանգնած կանանց ներկայությամբ (նաեւ հասարակական տրանսպորտում)։
10. Տղամարդը ոչ միայն չպետք է ուշանա կնոջ հետ հանդիպումից, այլեւ պետք է մի քանի րոպե շուտ գա։ Չնախատեսված դեպքերում պետք է զանգել եւ զգուշացնել։
11. Ցանկացած տարիքի ցանկացած կնոջ պետք է օգնել՝ խոշոր առարկաները կամ ծավալուն պայուսակները վերցնելով։ Դրանց մեջ չեն մտնում կանացի պայուսակները, թեթեւ մուշտակը կամ արտահագուստը, բացառությամբ այն դեպքերի, եթե կինը վատ ինքնազգացողության պատճառով ի վիճակի չէ այդ անել։
12. Խոսակցության ժամանակ տղամարդը չպետք է թեւերը խաչի կրծքին կամ ձեռքերը գրպանը դնի։ Չարժե նաեւ ձեռքի մեջ տարբեր իրեր խաղացնել. Դա համարվում է անհարգալից վերաբերմունք դիմացինի նկատմամբ։
13. Տղամարդը միշտ առաջինն է մտնում ռեստորան. ամենագլխավոր պատճառը՝ սրահի մենեջերը նաեւ դրանով է որոշում, թե ով է այցելության նախաձեռնողը եւ ով պետք է վճարի։ Սակայն եթե մուտքի մոտ նրանց դիմավորում է դռնապանը, տղամարդը զիջում է ճանապարհը կնոջը, ապա հետեւում նրան։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։